Aram MP3
About The Author
- Արամ MP3-ն հայկական երգարվեստի և հեռուստատեսության ամենաաշխատասեր, տաղանդավոր եւ սիրված ներկայացուցիչներից է: Նա հակադրություններով ու անակնկալներով լի անձնավորություն է՝ հայտնի բարդ երգերիկատարումով: Երբ Արամը հայտնվում է բեմում, հանդիսատեսը դժվարանում է պատկերացնել, թե ինչ է սպասվում իրեն՝յուրահատուկ համերգային կատարում, հումորային մանրապատում կամ հնարավոր է նաեւ երկուսը միասին: Տարբեր հեռուստաալիքներով ելույթները, պարբերաբար անցկացվող ակումբային մենահամերգներն ու հումորայիննախագծերը նրան դարձրել են Հայաստանի ամենաճանաչված ու սիրված արտիստներից մեկը: Եվ, չնայած այդ ամենին,Արամն իրեն չի առանձնացնում հանրությունից և մշտապես աչքի է ընկնում իր համեստությամբ ու անմիջականությամբ: Չնայած բեմական գործունեության խիտ գրաֆիկին, Արամն իրեն համարում է ընտանիքի մարդ. անչափ կապված է իրհմայիչ կնոջը` Աննային և որդուն` Առնոյին: Արան MP3-ն՝ Արամ Սարգսյանը, ծնվել է 1984թ-ի ապրիլի 5-ին Երևանում` բժիշկների ու մանկավարժներիընտանիքում: Մանկության տարիներին ունեցել է առողջական որոշակի խնդիրներ՝ կապված կոկորդի հետ: Բժիշկներիանսովոր խորհուրդին հետեւելով՝ ծնողները երեխային տարել են երգեցողության: Ի զարմանս բոլորի՝ անսովոր խորհորդը օգնելէ եւ երգը բուժել է Արամին, իսկ ահա «Տաթև» մանկապատանեկան երգչախմբում բացահայտվել է ապագա երգչի տաղանդը: Հենց այդ տարիքից երգն ու երաժշտությունն անբաժան են դարձել Արամի կյանքից: Մեծ բեմի մասին անվերջ երազելով՝ Արամն ընտրել է դեղագետի մասնագիտությունը եւ ընդունվել Մ. Հերացու անվանԵրևանի պետական բժշկական համալսարան, որտեղ մասնակցություն է ունեցել ուսանողական բազմաթիվ երաժշտականներկայացումների, Ուրախների եւ հնարամիտների ակումբի առաջնություններին եւ շնորհիվ երաժշտական բացառիկ տվյալների աչքի է ընկել: Շուտով սկսում է երաժշտական մանրապատումներ անել «32 ատամ» հումորայինհեռուստանախագծում, որտեղ էլ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների նմանակումներ անելիս նրան կնքում են «MP3» կեղծանվամբ: Նույն տարում `2007 թ-ին, Արամը մասնակցում է Հանրային հեռուստաընկերության «2 աստղ»նախագծին և հաղթում այդ տարիների ամենավարկանշային ու սիրված հեռուստանախագծում: Խորացնելով երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելով երգեցողությունը՝ Արան MP3-ն սկսում է ջազ և բլյուզմենահամերգներով հանդես գալ երևանյան ակումբներում`ներկայացնելով ինչպես իր, այնպես էլ համաշխարհային հիթեր: Այդամենի հետ մեկտեղ Արամի երաժշտական կատակները հանդիսատեսը վայելում է նաև «Վիտամին ակումբ» սիրվածհումորային նախագծում, ինչպես նաև որպես հաղորդավար տեսնում նրան մի շարք միջազգային ձևաչափիհեռուստանախագծերում: Արամ Mp3-ն այն եզակի հայ արտիստներից է, ով գրեթե ամեն ամիս հանդես է գալիս կենդանի հնչողությամբմենահամերգով: Նա այն երգիչն է, ում տարիներ առաջ հաջողվեց հաղթել Առաջին ալիքի «2 աստղ»-ում: Մայիսի 6-ին նակրկին կփորձի հաղթել, իսկ այս անգամ` «Եվրատեսիլ»-ում : Երգի երաժշտության հեղինակը հանդիսանում է Արամ Mp3-ն, իսկ խոսքերի հեղինակը` Գարիկ Պապոյանը: