Inga & Anush – Hay-Hay

Inga and Anush Arshakyans (http://ingaanush.am/)
Song by Emma Asatryan | Director: Hrant Yeritskinyan
Sharm Holding Production 2012 (http://www.sharmholding.com/)

Lyrics: Hay-Hay
Կա մի մեծ մոլորակ
Յոթ ծով, բայց մեկ Սևան,
Մեծ ու անթիվ լեռներ,
Բայց մեկ Արարատ:
Ազգ ու պետություն,
Մեկ Քրիստոնեություն,
Հին ու նոր (սուրբ) հայերեն,
Եվ այն մերն է:
Մենք Արցախն ենք,
Մենք մեծ Սփյուռքն ենք,
Մենք միասին կոչվում ենք,
Հայաստան, Հայաստան:

Կրկն. Փառք մեր հերոսներին,
Ուժ մեր զինվորներին,
Ձեռք ձեռքի բռնած եկեք ասենք`
Հա՛յ, հա՛յ:
Փառք մեր հողին, ջրին,
Սուրբ պահապաններին,
Ձեռք ձեռքի բռնած եկեք ասենք` Հա՛յ, հա՛յ:

II
Ահ ու սարսափ տեսանք,
Վշտի մեծ ճամփա անցանք,
Դավն ու կորուստը մենք
Մեծ պատվով անցանք:
Ու հիմա գիտենք,
Այն ինչ ուզում ենք մենք`
Խինդն է մանկան անմեղ,
Խաղաղ երկինքն է:
Մենք Արցախն ենք,
Մենք մեծ Սփյուռքն ենք,
Մենք միասին կոչվում ենք,
Հայաստան, Հայաստան:

Կրկն. Փառք մեր հերոսներին,
Ուժ մեր զինվորներին,
Ձեռք ձեռքի բռնած եկեք ասենք`
Հա՛յ, հա՛յ:
Փառք մեր հողին, ջրին,
Սուրբ պահապաններին,
Ձեռք ձեռքի բռնած եկեք ասենք` Հա՛յ, հա՛յ:

(473)

Category: Armenian, Music, Video