Anna Martí – Siro Heghegh

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Աննա Մարտիի նոր՝ «Սիրո հեղեղ» տեսահոլովակի պրեմիերան։

Երաժշտության հեղինակ՝ Վահրամ Պետրոսյան
Խոսքերի հեղինակ՝ Վահրամ Պետրոսյան
Երաժշտական ձեւավորումը՝ Կարեն Սեւակ,
Մարտին Միրզոյան
Տեսահոլովակի ռեժիսոր՝ Արեն Բայադյան
Օպերատոր՝ Արտյոմ Աբովյան
Մոնտաժը՝ Եդուարդ
Ստիլիստ՝ Արմեն Գալյան
Դիմահարդարումը՝ Դիանա Աղաջանյան
Վարսահարդարումը՝ Julhakyan’s

Վիդեոն կարող եք դիտել այստեղ.

Աննա Մարտիի Մասին.
Աննա Մարտին իր երաժշտական կարիերան սկսել է գրեթե 10 տարի առաջ։ Երգչուհին մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր մրցույթների ու արժանացել հանրության համակրանքին։
Ապրելով ու ստեղծագործելով Ռուսաստանում՝ համագործակցել է ռուսական շոու բիզնեսի աստղերի հետ, իսկ նրա դեբյուտային ալբոմի՝ “Мартиника”-ի (2007) հեղինակը Վլադիմիր Պրեսնյակով ավագն է։ Բացի այս, Աննա երգ է ձայնագրել աշխարհահռչակ փողհար Ռենդի Բրեքքերի հետ։
Սկսած 2007 թվականից երգչուհին համերգներով ելույթ է ունեցել Ռուսաստանում, ներգրավված է եղել մի շարք երաժշտական նախագծերում, այդ թվում նաև մյուզիքլներում: Հայկական երգարվեստում սակայն «Սիրո հեղեղը» նրա առաջին աշխատանքն է։
Աննան աշխատել է երիտասարդական թատրոնում որպես դերասանուհի, ինչպես նաև խաղացել է ֆիլմում: 2009 թվականին նա հանդես է եկել «Քայլ առ քայլ» (“Step by Step”) ֆիլմ-մյուզիքլում, նաև հեղինակել է “Знаешь” երգը, որը ֆիլմի սաունդթրեքներից մեկն է:,

(168)

Category: Armenian, Music, Video