Tigran Grigoryan – Khmir u Tox

Tigran Grigoryan-Khmir u Tox / Խմիր ու թող /
Music & Lyrics: Krist Manaryan
Director:Karen Amyan
Еditor:M2 Production
Arrangement:Areg Arustamyan
Recording & mix:Harutyun Harutyunyan
Make up:Lusine Kostanyan
Back Vocals:Ruben Karaseferyan, Artsrun Khangeldyan
Special thanks to Voskevaz Wine Time Restaurant, Pro G Sound Company

Տիգրան Գրիգորյան -Խմիր ու թող

Այս աշխարհում երկիր չկա, քաղաք չկա,
Ուր գոնե մեկ հայ չգտնես,
Եվ երբ նրան դու մոտենաս, քեզ կթվա,
Որ հանդիպել ես ինքդ քեզ՝
Մտածմունքը ու նույն հոգսը աչքերում,
Բայց միշտ պատրաստ կատակելու։
Մե՛ր Հայաստան, նրան վաղուց ես երազում,
Ու կունենաս տեղ ասելու:
(ԿՐԿՆԵՐԳ)
Խմի՛ր ու թո՛ղ քո մեքենան կողքի դռանը,
Քեզ տուն տանող միշտ կճարվի,
Սա քո քաղաքն է, ու քո շուրջն է Երևանը,
ՈՒ թե ուզես էլ, ոտքդ չես խփի քարին։
Դժվար օրերն ինչպես գալիս, այնպես գնում են,
Դու հավատա՛, դու համբերի՛ր,
Հայաստանում ապրող հայերը իմանում են,
Որ հայի բախտը մի օր լավ պիտի բերի:

Թե անծանոթ է, մեկ է՝ քույր է, կամ եղբայր,
Հայերն ուրիշ չեն էլ լինում,
Հարյուր տարի դրսում ապրի մեկ է՝ օտար Հայը-
հային չի համարում։
Պտտվում է երկրագունդը ու բերում մեկին ծիծաղ, մյուսին՝ արցունք,
Այն ինչ հայերը, հավաքված Երևանում, գտել են ճիշտը այդ հարցում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ի՛մ Երևան, իմ սիրո՛ անուն, վարդագո՛ւյն երազ, կարոտով անհուն,
Քեզ եմ երգում քո արևի տակ ,
Հարազա՛տ անկյուն՝ աշխարհում միակ:
(ԿՐԿՆԵՐԳ)

(261)

Category: Armenian, Music, Video