KarenSevak – Harsi Par

KarenSevak – Harsi Par / Wedding Dance /
Music: KarenSevak
Duduk: Norayr Gapoyan
tar: Davit Avagyan
Dhol: Arsen Adamyan
Arrangement: KarenSevak Production
Mix: Armen Toroyan ( Asparez Studio )

(879)

Category: Armenian, Audio, Music
About The Author
- Կարեն Համբարձումյան Ծնվել է 1980 թվականի փետրվարի 3–ին: 1986-1994 թթ. սովորել է Մանուել Քաջունու անվան թիվ 54 միջնակարգ դպրոցում: 1994-1998 թթ. սովորել է Վարդանանց ասպետներ թիվ 1 վարժարանում: Դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից: Հայկական շոու բիզնեսում առաջին քայլերն արել է որպես գործիքավորող, երբ 2004 թթ. Սևակ Մելքոնյանի հետ ստեղծել են KAREN-SEVAK Production–ը: 2004 թ-ից ի վեր Production-ը համագործակցել է Հռիփսիմե Հակոբյանի, Արսեն Հայրապետյանի, Մարտին Մկրտչյանի, Ռազմիկ Ամյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի, Արամեի հետ, Երգի պետական թատրոնի հետ` Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, Արցախի ձայների, Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի, Արմինկայի, Ջոնիի, Սարո Թովմասյանի, Արսեն Գրիգորյանի, Նորայր Մելքոնյանի, Վաչե Ամարյանի, Կարեն Հակոբյանի, Արշակ Բեռնեցյանի, Արման Թովմասյանի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և Արմեն Խուբլարյանի հետ: 2009-2012 թթ. KAREN-SEVAK Production-ը աշխատել է Ռազմիկ Ամյանի հետ: Ներկայումս հանդիսանում է Վաչե Ամարյանի պրոդյուսերական կենտրոնը: Կարեն Համբարձումյանը և Սևակ Մելքոնյանը բազմաթիվ երգերի հեղինակներ են: Նրանք նաև մասնակցել են մի շարք երգիչների, այդ թվում Ռազմիկ Ամյանի, Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արամեի, Միհրան Ծառուկյանի համերգային շրջագայություններին` որպես երաժշտական ձևավորողներ և կատարողներ: Սևակ Մելքոնյան Ծնվել է 1986 թվականին Գավառ քաղաքում: 1992-2002 թթ. սովորել է Գևորգ Քոլոզյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1992-1999 թթ. սովորել է Հենրիկ Թալանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` 2000-2003 թթ., Չայկովսկու անվան մասնագիտացված դպրոցում: 2008թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, սովորել է պրոֆեսոր Գեորգի Սարաջյանի դասարանում: Դաշնամուր սկսել է նվագել 5 տարեկանից: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների: Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: 2004թ-ից համագործակցել է Կարեն Համբարձումյանի հետ: Միասին ստեղծել են KAREN-SEVAK Production–ը` աշխատելով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ` որպես գործիքավորողներ և երաժշտական պրոդյուսերներ: